Քեյթ Միդլթոնին մեղադրել են դքսուհու ոճը կրկնօրինակելու մեջ

16:11   6 դեկտեմբերի, 2018

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկնօրինակում է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ոճը։ Այս կարծիքին է Daily Mail-ը։

Արդեն քանի օր է՝ ԶԼՄ-ները քննարկում են «թագավորական հարսնացուներ» Քեյթ Միդլթոնի եւ Մեգան Մարքլի միջեւ տարաձանությունները։ Վիճել են նույնիսկ նրանց ամուսինները։

Քեյթն ու արքայազն Ուիլիամը մեկնել են Կիպրոս՝ ացելելու ռազմական բազա, ուր կհանդիպեն բրիտանացի զինծառայողների հետ, ովքեր Սուրբ Ծնունդն ընտանիքից ու տնից հեռու կնշեն։ Նրանք կմասնակցեն նաեւ բազայի սպասարկող անձնակազմի հանգստի համար նախատեսված կենտրոնի բացման արարողությանը։

Բայց դքսուհու արատքին տեսքը շփոթեցրել է մարդկանց. նա միշտ նախընտրել է կիպ տաբատներ, սակայն այս անգամ էլեգանտ զանգաձեւ տաբատ է կրել, որը դարձել է Մեգանի յուրօրինակ «հաղթաթուղթը»։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ տոպն ու ժակետը։ Սա ոճի ոփոխությո՞ւն է, թե Քեյթը պատերազմ է հայտարարում Սասեքսի դքսուհուն։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP,i-image



© NEWS.am STYLE