«Նա քնել է ամուսնուս հետ…». ինչո՞ւ է Բոնյան հայհոյել Մալախովի հաղորդման ընթացքում

17:13   6 դեկտեմբերի, 2018

Համացանցում սկանդալ է հասունանում։ «Դոմ 2»-ի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյային ցանցում դաժան քննադատության են ենթարկել ձերբակալված ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինին եւ Պավել Մամաեւին պաշտպանելու համար։ Նա ի պաշտպանություն սպորտսմենների հանդես է եկել Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» («Прямой эфир») հաղորդման ընթացքում, որը հեռարձակվում է «России 1» հեռուստաընկերությամբ, եւ փաստարկներ չգտնելով՝ սկսել է հայհոյել։ Ավելի ուշ Բոյնան Instagram-ում հրապարակում է արել, ինչից հետո օգտատերերը «ջախջախել են» նրա տեսակետը։

«Դոմ 2»-ի նախկին մասնակիցը, դեկտեմբերի 5-ին փորձելով պաշտպանել Կոկորինին եւ Մամաեւին, իր դիրքորոշումը փաստարկել է նրանով, որ սպորտսմենները պատասխանել են վիրավորանքներին. «Աղջիկները ռեստորանում նստած են եղել տղաների հետ, կարեւոր չէ՝ նրանք ստրիպտիզ պարողներ են, թե ոչ։ Բայց նրանց անվանում են ***»: Մալախովն ուղղել է Բոնյային եւ ավելի ուշ ներողություն խնդրել հեռուստադիտողից։

Ֆուտբոլիստ Պավել Մամաեւի կինը՝ Ալանան, բացատրել է՝ ինչու է Բոնյան այդքան զգացմունքային ձեւով պաշտպանել իր ամուսնուն։ Instagram-ում մեկնաբանություններից մեկին Ալանան հետեւյալ կերպ է պատասխանել. «Նա քնել է նրա հետ…»:

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE