Խանութ գնալու ժամանակն է. հայտնի է 2019թ. գլխավոր գույնը

15:22   6 դեկտեմբերի, 2018

Pantone հետազոտական եւ տեղեկատվական կենտրոնը 2019թ. գույն է անվանել մարջանագույնը (Living Coral): Եթե զգեստապահարանում այդ գույնի ոչինչ չունեք, ժամանակ է ինչ-որ բան գնելու։

«Սրտահույզ, բայց նուրբ երանգը պարուրում է ջերմությամբ ու հոգատարությամբ՝ մշտապես փոխվող միջավայրում թարմություն ու հարմարավետություն հաղորդելու համար»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ։

Հիշեք, որ ոճային լինելու ձգտելիս կարեւոր է չկորցնել ոճի զգացումն ու չափը չանցնել։ Մարջանագույնը բավական կամակոր է։ Երանգներ ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել մաշկի ու մազերի գույնը։

Լուսանկարները՝ Pantone, The Muse



© NEWS.am STYLE