Ամալ Քլունին Ջորջին եւ նրա ծնողներին հրավիրել է ՄԱԿ-ի ճաշկերույթին

19:16   6 դեկտեմբերի, 2018

Հայտնի իրավաբան Ամալ Քլունին ամուսնու՝ Ջորջ Քլունիի եւ նրա ծնողների՝ Նինայի ու Նիքի հետ, մասնակցել է ՄԱԿ-ի Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնմանը եւ դրա առիթով կազմակերպված ճաշկերույթին։ Միջոցառումն անցել է կացվել Cipriani ռեստորանում, հաղորդում է TMZ-ն։

Ամալ Քլունին սպիտակ եւ կապույտ գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երեկույթին Ամալը հայտնվել է՝ Նիք Քլունիին թեւանցուկ։ Ջորջի հայրն էլէգանտ սեւ սմոքինգ ու թիթեռնաձեւ փողկապ էր ընտրել, մայրը՝ սեւ, փայլերով բլուզ եւ տաբատ։

 Ջորջի մայրը՝ Նինա Բրյուս Ուորենը, ռեստորան մուտք է գործել՝ որդուն թեւանցուկ։

Ջորջ եւ Ամալ Քլունիները յուրաքանչյուր տարի մասնակցում են Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնման արարողությանը, որի ընթացքում պարգեւատրվում են լավագույն լրագրողներն ու ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՄԱԿ-ի աշխատանքը։ Ամալի համար դա շատ կարեւոր միջոցառում է. նա երկար տարիներ համագործակցում է Միավորված Ազգերի Կազմակերպության հետ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան։ Եթե Քլունիի թեկնածությունն առաջադրվեր երեկոյի լավագույն զգեստ անվանակարգում, նա առաջ կանցներ բոլոր մրցակիցներից։

Լուսանկարները՝ TMZ



© NEWS.am STYLE