Իտալական Serapian նորաձեւության տան հայկական իմաստությունը. ապրանքանիշն 90 տարեկան է

18:14   6 դեկտեմբերի, 2018

«Արդեն 90 տարի է՝ Serapian նորաձեւության տունը նույնացվում է ամենաէլեգանտ կանանց ու տղամարդկանց հետ, ովքեր միշտ հիշում են, որ կարող են պատվիրել կամ Յոմելի փողոցում գտնվող արվեստանոցում գնել կաշվից պատրաստված ցանկացած իր»,- գրում է մոսկովյան «Ведомости»-ն։

Ստեֆանո Սերափյանը, ով ազգությամբ հայ է, տաղանդավոր արհեստավոր էր։ 1928թ. նա բացեց իր արհեստանոցը, որը կենտրոնից մեծ հեռավորության վրա չէր,  բայց մի փոքր հեռու էր ամենաթանկ փողոցներից։

Հիմնադրման պահից Serapian նորաձեւության տունը ոճի օրինակ է ծառայում. այն արտադրում է պայուսակներ եւ կաշվե այլ իրեր։

Սակայն Serapian-ը, որը հայտնի է էլեգանտ պայուսակներով, ամենեւին էլ ցանկությունների պասիվ իրականացնող չէ։ Նորաձեւության այս տունը միշտ նորարար է եղել, դարաշրջանն ուսումնասիրող, որն իր նույնականությունը որոնելիս դիմել է ճարտարապետության ու դիզանի օգնությանը։

Դրա վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել 1950-ականների վառ եւ արգասաբեր միջավայրը, երբ նորարարական հայացքներով ճարպարապետները սկսեցին քաղաքի կերպարանափոխումը։ Ընկերության բացահայտումներից է քիշմիր կաշին, նյութ, որը հայտնի է Stepan անունով (բամբակյա գործվածք ռետինե ծածկով), Evoluzione-ը (հորթի կաշի՝ յուրօրինակ կազմությամբ՝ անջրանցիկ եւ կայուն քերծվածքների նկատմամբ) եւ Mosaico՝ յուրօրինակ խճանկարավոր հյուսվածք…

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Ведомости



© NEWS.am STYLE