Billboard-ը տարվա լավագույն ալբոմ է անվանել Թեյլոր Սվիֆթի «Reputation»-ը

20:04   6 դեկտեմբերի, 2018

Billboard-ը տարվա լավագույն ալբոմ է անվանել Թեյլոր Սվիֆթի «Reputation»-ը, որը թողարկվել է 2017թ. վերջին եւ միանգամից զբաղեցրել հրատարակության հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։

Դեկտեմբերի 2-ից սկսած չորս շաբաթվա ընթացքում «Reputation»-ը չի զիջել առաջին հորիզոնականը։ Ամբողջ տարվա ընթացքում այն լավագույն 200-ի շարքում է եղել։ Այս տարին Թեյլորի համար հաջող է եղել։ 2018թ. նա արդեն հասցրել է ամենաեկամտաբեր շրջագայության ռեկորդը սահմանել եւ հայտնվել Forbes-ի՝ ամենաազդեցիկ կանանց ցանկում։  

Երկրորդ հորիզոնականում Դրեյքն է։ Նրա «Scorpion» ալբոմը թողարկվել է հուլիսին եւ միանգամից հայտնվել առաջին հորիզոնականում։ Բացի այդ՝ Billboard-ը Դրեյքին տարվա լավագույն արտիստ է համարել։  

Ի դեպ, հայտնի «In My Feelings» երգը եւս ներառված է այս ալբոմում։ Դրեյքի այս երգը հրահրեց «Kiki challenge»-ը՝ ֆլեշմոբ, որի մասնակիցները ընթացքի մեջ գտնվող մեքենայից դուրս են գալիս եւ սկսում պարել, կարծես հայտնվել են գիշերային ակումբում։ Կարեւորը՝ ետ չմնալ մեքենայից եւ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից չդառնալ։ Չելենջի մասնակիցների շարքում են մի շարք հայտնիներ, այդ թվում Ուիլ Սմիթ, Ջասթին Բիբեր, Դուա Լիպա եւ այլք։

Լուսանկարները՝ PeopleTalk



© NEWS.am STYLE