Օձի կաշվի գունավորմամբ զգեստ, կարմիր շրթներկ. Լիլուի նոր կերպարը

16:54   6 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Լիլուն, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, ամանորյա լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երգչուհին օձի կաշվի գունավորմամբ զգեստ է կրում, նրա կերպարը լրացնում է վառ կարմիր շրթներկը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ երգչուհին նոր լուսանկար էր ներկայացրել, որում սեւ զգեստ էր կրում, որը բավական լայն լանջաբացվածք ուներ։



© NEWS.am STYLE