6 տարվա ազատազրկում. սենսացիոն շրջադարձ Սերովի եւ «Դոմ 2»-ի հղի աստղի գործով

22:02   6 դեկտեմբերի, 2018

Դարյա Դրուզյակի եւ նրան ենթադրաբար բռնաբարած երգիչ Ալեքսանդր Սերովի հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ Արտիսն այժմ պնդում է, որ «Դոմ 2» սկանդաային հեռուստածրագրի հերոսուհին իրենից պատկառելի չափով գումար է գողացել, ինչի համար Դարյային 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Ալեքսանդր Սիրովն ու Դարյա Դրուզենյակի միջեւ առերեսում տեղի կունենա Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» շոուի ընթացքում։ Instagram-ի իր էջում հեռուստանախագծի նախկին մասնակիցը մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում ձեռնաշղթաներով է։ «Այսօր կլսեք իմ վերջին խոսքը «Россия 1»-ի եթերում»,- հայտնել է նա։

Առաջին տեսանյութում ասվում է, որ Դարյան եւ Ալեքսանդրը հանդիպել են դատարանում, ուր Դարյան հաղորդում է ներկայացրել բռնաբարության մասին։ «Ինչի՞ համար։ Պարզապես մարդկային պատասխանիր՝ ինչի՞ համար»,- Դրուզյակին է դիմել Սերովը։

ԶԼՄ ներկայացուցիչներին տված հարցազրույցում Դարյան զայրացած ասել է. «Հենց նոր առեսերսում անցկացվեց, եւ բառերը պարզապես չեն բավականացնում։ Նա գամված է անվասայլակին, իրեն ներկայացնում է հիվանդ, անկարող եւ ինձ վրա կեղտ է շպրտում»։ Պարզվում է՝ Սերովը Դրուզյակին մեղադրել է 300 հազար ռուբլի գողանալու մեջ։  

Արտիստը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել եւ մտադիր է ապացուցել այն. «Դարյան գող է»։ «Միակ բանը, որում նա ինձ չի կարող մեղադրել, այն է, որ ես փչացրել եմ նրա երիտասարդությունը»,- հուզված արձագանքել է «Դոմ 2»-ի աստղը։ Եթե Դրուզյակի մեղքն ապացուցվի, նրան 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE