Հայտնի են «Ոսկե գլոբուս 2019»-ի հավակնորդները

18:48   6 դեկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում րոպեներ առաջ հայտարարել են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդներին՝ կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության ոլորտում 2018թ. մատուցած ծառայության համար։ Մրցանակը նշանակալիությամբ զիջում է միայն «Օսկար»-ին։

Մրցանակների հանձնման 76-րդ արարողությունը կկայանա հունվարի 7-ի գիշերը։ Այն կվարեն դերասաններ Էնդի Սեմբերգին եւ Սանդրա Օն, ով խաղացել է «Գրեյի անատոմիա» սերիալում։

Լավագույն դրամա անվանակագրում ներկայացված են «Սեւ հովազ», «Կլանի սեւ անդամը», «Բոհեմական ռապսոդիա», «Աստղը ծնվեց», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմերը։

Լավագույն ռեժիսոր մրցանակի համար կպայքարի նաեւ Բրդելի Կուպերը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիներ անվանակարգում առաջադրված են Էմմա Սթոունը, Քլեր Ֆոյը, Ռեջինա Քինգը, Էմի Ադամսը, Ռեյչել Վայսը։

Լավագույն դրամատիկ դերասանուհի կոչման համար կպայքարեն Գլեն Քլոուզը, Նիկոլ Քիդմանը, Լեգի Գագան, Ռոզամունդ Փայքը, Մելիսա Մաքքարթնին։

Լավագույն դրամատիկ դերասան կարող են դառնալ Ուիլիեմ Դեֆոն, Բրեդլի Կուպերը, Լուկաս Հեջեսը, Ռամի Մալեքը, Ջոն Դեւիդ Վաշինգտոնը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Independent, 

US Magazine, ENews,

Metro News, Radar Online



© NEWS.am STYLE