ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   9 դեկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք, հատկապես, կցանկանաք հոգ տանել այն անձնավորության մասին, որի հետ հանդիպում եք: Մի մտածեք հետեւանքների մասին, պարզապես, արեք այն, ինչ ցանկանում եք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ հետ մի շատ կարեւոր թեմայով կիսվել: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լսել նրան, քանի որ այդ տեղեկությունը ձեզ ապագայում կարող է պետք գալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեր սիրելիի աշխատանքը կապված է ավտոմեքենաների հետ, ապա այսօր դուք նրան շատ կկարոտեք: Ճիշտ է` արդեն սովոր եք անցկացնել երեկոները հեռուստացույցի առջեւ կամ ընթերցանությամբ, սակայն այսօր նրա կարիքը շատ կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ամուսնացած չեք եւ ունեք շատ մտերիմ ընկեր, զգոն եղեք. այսօր շատ հնարավոր է, որ նա ձեզ ամուսնության առաջարկություն անի: Պատասխան տալուց առաջ լավ մտածեք բոլոր առավելությունների եւ թերությունների մասին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մարդկանց զգացմունքերի հետ խաղալը լավ բան չէ: Այսօր, հատկապես, հիշեք դա, քանի որ ձեր մեջ ցանկություն կառաջանա գրավել ինչ-որ մեկին, համբուրել նրան եւ դա անել, պարզապես, հետաաքրքրության համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր բոլոր ջանքերն իզուր կթվան: Որքան էլ, որ բղավեք, ձեր սիրելին ձեզ չի լսի: Մի՞գուցե, լավ կանեք ավելի հանդարտ տոնով նրան բացատրեք ձեր սրտի ուզածը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզանից հրաշքներ չի պահանջի: Նա, պարզապես, ցանկանում է, որ դուք իրեն լսեք եւ հասկանաք: Աշխատեք չհիասթափեցնել նրան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ եք փոխվել` թե ներքուստ, թե արտաքուստ: Դա կփոխի նրա վերաբերմունքը ձեր հանդեպ: Դրական կլինի այդ փոփոխությունը, թե բացասական, ժամանակը ցույց կտա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար բացատրել, թե ինչ ասեք եւ ինչպես ձեզ պահեք: Դուք շատ ինքնուրույն կլինեք: Այնուամենայնիվ, փորձեք երբեմն չանտեսել նրա խորհուրդները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ անձնական կյանքն այնդքան էլ սարսափելի եւ դժվար բան չէ: Պարզապես, պետք է կարողանաք հաճույթ ստանալ դրա ցանկացած պահից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կարելի է նախանձել: Դուք առանց որեւէ խոսքի կհասկանաք նրան, կկռահեք նրա ցանկություններն ու կփորձեք անել ամեն ինչ նրան գոհացնելու համար: Մի խոսքով` այսօր ամբողջությամբ կհամապատասխանեք նրա երազած իդեալական կերպարին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կզգա ձեր կարիքը, ընդ որում` ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Կիսվեք նրա հետ ձեր խորհուրդներով, քնքշությամբ եւ ժպիտով: Այս ժեստը կնպաստի ձեր հետագա հարաբերությունների բարելավմանը:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE