Ռոզենբաումը փրկել է ուղեւորի կյանքը

14:09   7 դեկտեմբերի, 2018

Երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոզենբաումը Մոսկվայից Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում օգնել է ուղեւորին, ով կորցրել է գիտակցությունը։

«Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում էկոնոմ դասի ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա կորցրել է գիտակցությունը։ Այդ դասի ուղեւորների շարքում բժիշներ չեն եղել։ Բորտուղեկցորդների օգնության կոչին արձագանքել է Ռոզենբաումը, ով թռչում էր բիզես դասով։ Երաժիշտը արհեստական շնչառություն է կատարել»,- «Интерфакс»-ին հայտնել է լրագրող Կոնստանտին Կնիրիկը, ով եւս ուղեւորների շարքում է եղել։

Նրա խոսքով՝ կնոջ ինքնազգացողությունը լավացել է, նա գիտակցության է եկել, ապա վայրէջիքց հետո եղել բժիշկների ուշադրության կենտրոնում։ «Интерфакс»-ը դեռեւս կատարվածի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել երաժիշտից։

Ռոզենբաումը 1968-1974թթ. սովորել է Լենինգրադի բժշկական ինստիտուտում եւ թերապեւտի դիպլոմ ստացել, ով մասնագիտացած է անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմատոլոգիայի բնագավառում։ Ուսումն ավարատելուց հետո նա աշխատել է շտապօգնությունում։



© NEWS.am STYLE