Հայտնի են անցնող տարվա լավագույն սերիալները

11:22   7 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (AFI) հրապարակել է 2018թ. լավագույն սերիալների ցանկը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2019թ. հունվարի 4-ին։

Տասնյակում հայտնվել են «Ամերիկացիները», «Ատլանտա», «Բարրի», «Ավելի լավ է՝ զանգահարեք Սոլին», «Կոմինսկու մեթոդը», «Զարմանալի միսիս Մեյզելը»  «Կեցվածք», «Ժառանգորդները», «Այդ մենք ենք» շոուները։

Առանձնակի ուշադրության է արժանի «Ջանի Վերսաչիի սպանությունը. հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալը, որը պատմում է Վերսաչեի մահվան մասին։ Նրա ընտանիքը հայատարարություն է տարածել՝ նշելով, որ սերիալը պետք է ստեղծագործական երեւակայության արդյունք համարել, ինչի հետ պրոդյուսերը բացարձակ համաձայն չէ։  

««Վերսաչեն» հիմնված է Մորին Օրտի դոկումենտալ գրքի վրա, որը քննարկվել է, մանրախնդրորեր վերլուծվել եւ վերանայվել գրեթե 20 տարվա ընթացքում։ Մորիտ Արտն աշխատում էր Vanity Fair-ում։ Նա հրաշալի թղթակից էր, եւ մենք հավատարիմ ենք մնում նրա տարբերակին։ Սերիալը հիմնված է նրա տվյալների վրա։ Այդ իմաստով այն հորինվածք չէ, գիտահանրամատչելի աշխատանք է, իհարկե դոկումենտալ դրամային բնորոշ տարրերով։

Հնարավոր է՝ նրա համար շատ ցավոտ կլինի ֆիլմը դիտելը, բայց կարծում եմ՝ մենք զգուշորեն ենք վերաբերվել պատմությանը՝ լիարժեք հարգանք դրսեւորելով նրա արժանապատվության զգացման նկատմամբ»,- ասել է Ռայան Մերֆին։

ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է նաեւ տարվա լավագույն ֆիլմերի ցանկը, որում ներառված են «Աստղը ծնվեց», «Սեւ հովազ», «Ութերորդ դաս», «Կլանի սեւ անդամը», «Ֆավորիտուհին» եւ այլ ֆիլմեր։



© NEWS.am STYLE