Barbie-ին եւ Puma-ն համատեղ հավաքածու են թողարկել

12:28   7 դեկտեմբերի, 2018

Barbie-ին եւ Puma-ն համատեղ հավաքածու են ներկայացրել՝ Suede սպորտային կոշիկների 50-ամյակի կապակցությամբ։ Հավաքածուն ներառում է ոչ միայն սպորտային կոշիկները, որոնք այս անգամ զարդարված են մեծ ժապավենակապերով, այլեւ երկու տիկնիկ, որոնք Puma-ի հագուստ են կրում։

Սպորտային կոշիկները երկու գույնով են պատրաստված՝ մուգ վարդագույն եւ սեւ։ Տիկնիկների հավաքածուն՝ իսկությունը հավաստող սերֆիտիկատով եւ հատուկ փաթեթավորմամբ կարելի է գնել 150 դոլարով Puma-ի կայքում։ Տիկնիկն առանց տոնական փաթեթավորման կարելի է գնել Barbie-ի կայքում՝ 50 դոլարով։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE