Գարիկ Մարտիրոսյանը՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի մասին

10:07   7 դեկտեմբերի, 2018

Հայտնի հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել Սպիտակի ավերիչ երկրաշարժի վերաբերյալ։

«1988թ. դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենաողբերգական օրերից է։ Այդ oրը սարսափելի երկրաշարժ է գրանցվել, որն ավիրել է հրաշալի քաղաքներ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը եւ այլ բնակավայրեր։ Զոհվածների  պայծառ հիշատակը վառ կմնա»,- գրել է նա։



© NEWS.am STYLE