««Սպիտակ» ֆիլմն ունի «Օսկար» ստանալու բոլոր հնարավորությունները». Սերժ Թանկյան

10:52   7 դեկտեմբերի, 2018

Հայտնի ռոք երաժիշտ, S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին», որ ընթացքում պատմել է «Սպիտակ» ֆիմլի վրա կատարած աշխատանքի մասին։ Թանկյանը ֆիլմի համար մի քանի սաունդթրք է գրել։

Խոսելով ֆիլմի վրա աշխատանքի յուրօրինական մասին՝ Թանկյանը նշել է, որ աշխատանքն այնքան էլ հեշտ չի եղել. «Իրականում դժվար էր աշխատել այս ֆիլմի վրա, քանի որ հույզերը ողողում են։ Ռեժիսոր Ալեքսանդր Կոտը ցանկացել է յուրօրինակ ռեքվիեմ ստեղծել, պատմել մարդկանց պամություններ, ովքեր ողբերգություն են ապրել։ Կարծես թե նրան հաջողվել է անել դա»,- նկատել է Թանկյանը։

Քանի որ ֆիլմը «Օսկար 2019» մրցանակաբաշխությանը ներկայացվել է Հայաստանի կողմից լավագույն  օտարալեզու ֆիլմ անվանակարգում, կոմպոզիտորը խոսել է հաղթանակի հնարավորությունների մասին. «Սա յուրօրինակ ֆիլմ է, որը լի է մարդկանց եւ ոչ միայն հայերի հույզերով։ Ես կարծում եմ՝ ֆիլմն ունի կինոակադեմիայի կողմից ճանաչվելու բոլոր հնարավորությունները»։



© NEWS.am STYLE