Սոնա Ռուբենյանը ցույց է տվել ծնողներին

14:51   7 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հրապարակել է ծնողների լուսանկարը։

Instagram-ի Story հատվածում, որտեղ ցանկացած տեղեկատվություն 24 ժամ անց անհետանում է, երգչուհին լուսանկար է տեղադրել ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, իմ ճանաչած ամենաբարի մարդ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր իր դասական street style-ը։ Լուսանկարում տաղանդավոր երգչուհին վանդակավոր կտորով կոստյում, սեւ վերնազգեստ, սեւ կոշիկներ էր կրում, իսկ նրա կերպարը լրացնում են արեւային ակնոցները։ Լուսանկարին կից Սոնան իր հետեւորդներին հարց էր ուղղել. «Կարո՞ղ եք գուշակել քաղաքը»։



© NEWS.am STYLE