Նրբագեղ Խուլիանա Ավադա․ Արգենտինայի առաջին տիկնոջ 10 ամենաոճային առօրյա լուքերը

13:12   8 դեկտեմբերի, 2018

Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան աշխարհում համարվում է ոճի խորհրդանիշներից մեկը։ Նա նաեւ շատ հաջողակ բիզնես լեդի, որը ղեկավարում է ծնողներից ժառանգություն ստացած տեքստիլի արդյունաբերական հզոր ընկերությունը։

Իր ոճը նա կերտել է դեռ պատանեկության տարիներից, երբ շրջագայել է Եվրոպայով՝ հետեւելով փարիզուհիների անկրկնելի ճաշակին։

Այսօր Խուլիանա Ավադան փայլում է ոչ միայն պաշտոնական հանդիպումների, միջոցառումների ժամանակ իր էլեգանտ ու նրբագեղ ճաշակով, այլեւ՝ առօրյայում։ Նրան հաջողվում է ճաշակով համադրել հասարակ ջինսերն եւ սպորտային կոշիկները։

2015թ․-ին հեղինակավոր Vogue ամսագիրը նրան ներառել է ոճի խորհրդանիշների ցուցակում։

Փորփրելով համացանցը մենք հասկացանք, որ Արգենտինայի առաջին տիկինն առօրյայում նախընտրում է կրել ջինսեր, սպորտային վերնաշապիկներ եւ կոշիկներ, ցածրակրունկներ եւ ոչ այնքան դասական տաբատներ, երկարափեշ վերնազգեստներ, սեզոնի թրենդ համարվող, ծնկից բարձր զգեստներ՝ ամառային բարձրակրունկներով։ Նրան կարելի է տեսնել անգամ կաշվե տաբատներով, որոնք կրկին ոճային առաջին տիկինը համադրում է սպորտային, հարմարավետ կոշիկների հետ։



© NEWS.am STYLE