Գարիկ Մարտիրոսյանի կինը ներկայացրել է Սպիտակի երկրաշարժի պատմությունը

15:12   7 դեկտեմբերի, 2018

Հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հետեւորդներին պատմել է Սպիտակի երկրաշարժի պատմությունը։

Instagram-ի էջում Լեւինան կարճ ներկայացրել է աղետի պատմությունը՝ ցանկություն հայտնելով վառ պահել զոհերի հիշատակը։ «Աստված չանի՝ այսպիսի վիշտ ապրել, վերքեր, որոնք հնարավոր չէ բուժել»,- նշել է նա։

Ավելի վաղ Սպիտակի երկրաշարժի մասին գրառում կատարել էր նաեւ Գարիկ Մարտիրոսյանը։  



© NEWS.am STYLE