«Սա կարեւոր օր է բոլոր հայերի համար». «Երկրաշարժը» ֆիլմի ռեժիսոր

16:11   7 դեկտեմբերի, 2018

Ռեժիսորը Սարիկ Անդրիասյանը, ով նկարահանել է «Երկրաշարժը» ֆիլմը, իր Instagram-ի էջում հայտնել էր, որ արդեն երկրորդ տարին է՝ հայերն իրեն հիշատակում են հրապարակումներում, ընդ որում ոչ միայն դեկտեմբերի 7-ին։

«Այսօր դեկտեմբերի 7-ն է։ Սա կարեւոր օր է բոլոր հայերի համար։ Գրեթե չկա մեկը, ում չի առնչվում Լենինականի եւ Սպիտակի երկրաշարժը։ Ողբերգությունից անցել է 30 տարի։ Արդեն երկրորդ տարին է՝ ես արթնանում եմ եւ հարյուրավոր հրապարակումներ տեսնում, որոնցում հայերը եւ ոչ միայն նրանք, հիշատակում են  ինձ եւ «Երկրաշարժ» ֆիլմն իրենց հրապարակումներում։ Շնորհակալություն։ Աստված պահպանի Հայաստանը»,- գրել է Սարիկ Անդրիասյանը։

Սարիկ Անդրիասյանը հայտնի կինոռեժիսոր է եւ պրոդյուսեր։ Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երկրաշարժ», «Պաշտպանները», «Կողոպուտ ամերիկյան ձեւով», որում գլխավոր հերոսին մարմնավորել է Էդրիան Բրոուդին։



© NEWS.am STYLE