«Երազանք». Անժելա Սարաֆյանը՝ նուրբ կերպարում

17:49   7 դեկտեմբերի, 2018

35-ամյա դերասանուհին Անժելա Սարաֆյանը ներկայացել է ոճային կերպարում։

Դերասանուհին Instagram-ի իր էջում եթերային զգեստով լուսանկար է հրապարակել։ Նա կրում է ամերիկացի դիզայներ Քրիստիան Սիրիանոյի զգեստը։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել գեղեցիկ օրվա համար։ «Երազանք»,- գրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին ֆոտոշարքից լուսանկար էր ներկայացրել՝ գրելով. «Շնորհակալություն, հիանալի է կրկին աշխատել ձեզ հետ։ Դա իրոք նկարահանումների հատուկ օր էր՝ հրաշք թիմի հետ։ Չեմ համբերում, թե երբ են այս լուսանկարները լույս տեսնելու»։



© NEWS.am STYLE