Սերենա Ուիլիամսը խորհուրդ է տվել Մեգան Մարքլին այդքան սիրալիր չլինել

18:46   7 դեկտեմբերի, 2018

37-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը խոսել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ հարաբերությունների մասին։

Մեգան Մարքլը եւ Սերենա Ուիլիամսն արդեն մի քանի տարի է՝ ընկերներ են։ Ուիլիամսը թագավորական հարսանյաց արարողության հյուրերի ցանկում է եղել։ Ու թեւ Մեգանի պատմությունը նման է Մոխրոտիկի պատմությանը, նա բացարձակապես չի փոխվել ընկերների հետ շփման ընթացքում։ Այո՛, նրանք հազվադեպ են հանդիպում, բայց շարունակում են շփումը։

«Ես նրան հարցնում եմ՝ ինչպես են գործերդ, իսկ նա պատասխանում է՝ «Ո՛չ, սպասի՛ր,  ինչպե՞ս են քո գործերը։ Ես նրան ասում եմ՝ դու այնքան սիրալիր ես, բայց ես իսկապես ուզում եմ իմանալ՝ ինչպես են քո գործերը։ Մեգա՛ն, բավական է այդքան սիրալիր լինես։ Դու հղի ես, հորմոնները չե՞ն փոփոխվում։ Ինչո՞ւ ես դու այդքան սիրալիր։ Բայց նա միշտ այդպիսին է եղել»,- լրագրողներին պատմել է Սերենա Ուիլիամսը Մայամիում հագուստի իր հավաքածուի շնորհանդեսի ընթացքում։

Բոլորովին վերջերս ծնվել է Սերենա Ուիլիամսի եւ Ալեքսիս Օհանյանի դուստրը, ում զույգն Օլիմպիա է անվանել։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Spletnik



© NEWS.am STYLE