«Այդ օրը մենք կորցրեցինք ամեն ինչ, բայց ոչ երբեք՝ հույսը». Իվետա Մուկուչյան

20:41   7 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանն անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։

Իր միկրոբլոգի Story բաժնում, ուր տեղեկատվությունը միայն 24 ժամ է հասանելի, Իվետա Մուկուչյանը լուսանկար է տեղադրել։

«1988թ. դեկտեմբերի 7-ին Հայսատանի հյուսիսում գրանցված երկրաշարժը սպանեց 25.000 մարդու եւ հազարավոր մարդկանց անտուն թողեց... Այդ օրը մենք կորցրեցինք ամեն ինչ, բայց ոչ երբեք՝ հույսը»,- լուսանկարին կից գրել է Իվետան։



© NEWS.am STYLE