«Ընկերներ» Ջենիֆեր Էնիսթոնը եւ Քորթնի Քոքսը հայտնվել են ֆիլմի պրեմիերային

19:47   7 դեկտեմբերի, 2018

Ջենիֆեր Էնսիթոնն ու Քորթնի Քոքսն ընկերներ են արդեն երկար տարիներ՝ «Ընկերներ» հայտնի սերիալի նկարահանման ժամանակներից սկսած։ «Թմբլիկը» կատակերգության պրեմիերայի ընթացքում, որը պատմում է plus-size մոդելների շրջանում անցկացվող գեղեցկության մրցույթի մասին, ընկերուհիները միասին են հայտնվել։ Ջենիֆեր Էնիսթոնը մարմնավորում է գլխավոր հերոսուհու մոր կերպարը։

Կարմիր գորգի վրա Էնիսթոնը լուսանկարվում էր լավագույն ընկերուհու հետ, ինչը սերիալի երկրպագուների մոտ նոստայգիայի «նոպայի» պատճառ է դարձել. դերասանուհիները նույն գունային գամման են ընտրել։ Ջենիֆեր Էնիսթոնը դասական սեւ հագուստով է ներկայացել՝ ընտրելով Stella McCartney-ի կարճ գեստը որը զարդարված է փայլերով։ Կերպարն ամբողջացրել են Valextra-ի պայուսակն ու Fred Leighton-ի զարդերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Daily Mail



© NEWS.am STYLE