Հայտնի է Twitter-ում ամենաքննարկված ֆիլմը

22:37   7 դեկտեմբերի, 2018

«Սեւ հովազը» ֆիլմը, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Չեդվիկ Բոուզմանը, դարձել է 2018թ. Twitter-ում ամենաքննակվածը։ Ֆիլմը միլիոնավոր անգամներ մեկնաբանվել է սոցիալական ցանցում, հայտնում է  Comic Book-ը։

Երկրորդ տեղում «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմն է։ Եռյակում է նաեւ «Սուպեր ընտանիք 2» մուլտֆիլմը։

Տասնյակում հայտնվել են նաեւ հետեւյալ ֆիլմերը՝ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները», «Յուրյան դարաշրջանի աշխարհը», «Շատ հարուստ ասիացիները», «Ջրի ձեւը», «Ժամանակի բեկում», «Դեդփուլ 2» ։ Տասնյակում հայտնված ֆիլմերի մեծ մասը Walt Disney ընկրության արտադրանքն են։

Ավելի վաղ News.am Style-ը հրապարակել է ֆիլմերի ցանկը, որոնք լավագույնն են համարվել անցնող տարում։ Լավագույնի կոչմանն արժանացել է Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղը ծնվեց» ֆիլմը։



© NEWS.am STYLE