Նատալի Փորթմանի առօրյա կերպարը զարդարել է ընդամենը մի դետալ  

23:12   7 դեկտեմբերի, 2018

Նատալի Փորթմանը, ով Dior նորաձեւության տան դեմքն է, որպես կանոն՝ հանրությանը ներկայանում է հենց այս ապրանքանիշի հագուստով եւ զարդերով։

Բայց դերասանուհին իր սիրելի իրն ունի՝ Dior-ի փոքրիկ, գունավոր գոտիով պայուսակը. Փորթմանը գրեթե երբեք չի բաժանվում դրանից։

Աքսեսուարը դերասանուհին կրում է զբոսանքի, գնումների, աշխատանքային հանդիպումների ընթացքում... վերջին անգամ պապարացիների ֆոտոխցիկները ֆիքսել են կադրեր, որոնցում դերասանուհին վառ պայուսակը կրում է սեւ վերարկուի հետ։ Նատալի Փորթմանը կրում էր սեւ, կիպ տաբատ, ցածրակրունկ կոշիկներ եւ կապույտ շապիկ։

Դերասանուհին առօրյա կերպարում է եղել, բայց գունավոր գոտու շնորհիվ այն փայլել է բոլորովին նոր գույներով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  Harper's BazaarHollywood Reporter, LEGION MEDIA



© NEWS.am STYLE