«Գահերի խաղը» ֆիլմի թիզերի մասին. ինչ է սպասվում նոր եթերաշրջանում

20:14   7 դեկտեմբերի, 2018

Ցանցնում է հայտնվել Ջորջ Մարտինի «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի՝ 40 վայրկյան տեւողությամբ թիզերը։ Արդեն 7 եթերաշրջան այն լարվածության մեջ է պահում երկրպագուներին։ Սպասումը թեժացնում է յուրաքանչյուր նոր թրեյլեր կամ թիզեր, որը պատմում է՝ ինչ է սպասվում ֆիլմի հերոսներին։ Միայն թե վերջինից ոչինչ հասկանալի չէ, քանի որ «գլխավոր դերակատարները» երկու տարերքներն են՝ սառույց եւ կրակ։

«Գահերի խաղի» հեղինակներին հաջողվել է պահել ինտրիգը. կարճ տեսահոլովակում գլխավոր կերպարները գործողություններում ներառված չեն, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Տեսանյութում պատկերված է՝ ինչպես են գայլի, վիշապի, առյուծի արձանները պատվում մի կողմից սառույցի, մյուս կողմից՝ կրակի կողմից։

Ամենայն հավանականությամբ, վերջին եթերաշրջանում կարելի է սպասել ամենամասշտաբային պայքարին։



© NEWS.am STYLE