«Վրիժառուները․ Անվերջության պատերազմ 2»․ լույս է տեսել առաջին թրեյլերը (վիդեո)

22:04   7 դեկտեմբերի, 2018

Համացանցում հայտնվել է «Վրիժառուները» կինոէպոպեայի հերթական մասի նոր թրեյլերը՝ Marvel համաշխարհային կոմիքսներով։

«Անվերջության պատերազմ» ֆիլմի առաջին մասին սուպերհերոսներին կմիանան Կապիտան Մարվելը (Բրի Լարսոն), Մարդ-մեղուն (Փոլ Ռադ) եւ Օսան (Էվանջելին Լիլի)։

Նոր մասն անգլերեն կոչվում է «Avengers: Endgame»։ Սա 2018թ․-ի «Վրիժառուները․ Անվերջության պատերազմ» ֆիլմի, ինչպես նաեւ 2012-ի «Վրիժառուները» եւ 2015-ի «Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերի շարունակությունն է։ Սա Marvel-ի թվով 22-րդ ֆիլմն է։

Նոր ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի եւ Ջո Ռուսսո եղբայրները, որոնք նկարահանել են «Ամերիկայի Կապիտանը» եւ նախորդ մասը՝ «Վրիժառուները»։



© NEWS.am STYLE