Ռեգինա Տորոդենկոյի «լրտեսական» հղիությունն ու ծննդաբերությունը

15:07   8 դեկտեմբերի, 2018

Օրերս հաղորդավարուհի Ռեգինա Տորոդենկոն լույս աշխարհ է բերել երկար սպասված առաջնեկին եւ նա այժմ փոքրիկի հետ գտնվում է տանը։ Աստղային զույգի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են նրանք պատմելու տպավորությունների եւ զգացմունքների մասին։

Սակայն Վլադն ու Ռեգինան նախընտրում են լռել։ Արտիստները սոցցանցերում չեն կիսվում իրենց ուրախությամբ եւ նույնիսկ Ռեգինայի դուրս գրումը պահպանվում է խիստ գաղտնի։ Հեռուստահաղորդավարուհին հիվանդանոցից դուրս է եկել սիրելիի եւ նրա քրոջ հետ, ինչից հետո նստել է մեքենա եւ հեռացել։ «Орла и решка»-յի աստղը նորածին որդու հետ էր։

Հիշեցնենք, որ Ռեգինան որոշել էր չծննդաբերել էլիտար բժշկական հաստատություններում եւ ուղեւորվել է մոսկովյան ամենասովորական հիվանդանոց։ Լրագրողների փոխանցմամբ երեխայի լույս աշխարհ գալը զույգը պատել է գաղտնիությամբ։

Օրինակ, հիվանդանոցում հաղորդավարուհին գրանցվել է ուրիշ անվամբ։ Հիշեցնենք, որ Տոդորենկոն հղիության մասին լուրը բավականին երկար ժամանակ գաղտնի էր պահում։ Նա երեխա սպասելու լուրը հաստատել է միայն մի քանի ամիս անց՝ «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ, երբ գաղտնի պահելն այլեւս հնարավոր չէր։

Աղբյուրն ու լուսանկարը՝ 1tv.ru, Spletnik, Накануне



© NEWS.am STYLE