Միասին պատրաստում ենք խաշիլ

11:43   8 դեկտեմբերի, 2018

Ձմեռն անհնար է պատկերացնել առանց տաք ուտեստների։  NEWS.am STYLE-ն առաջարկում է խաշիլի բաղադրատոմսը, որը կարող է պատրաստել յուրաքանչյուր տան տիկին։

Հագեցնող նախաճաշի հիմնական բաղադրամասը հենց փոխինձն է: Փոխինձը նախապես թավայում բոված ցորենն է, բայց ավելի մուգ գույնի, իսկ հատիկները ալյուրի հատիկներից ավելի խոշոր են: Փոխինձով խաշիլը Հայաստանում հիմնականում ձմեռային ճաշատեսակ է։ Այն  մատչելի եւ պարզ պատրաստվող ուտեստ է:

Պատրաստման համար անհրաժեշտ է․

0,5 կգ փոխինձ

2 լ ջուր

0,5 ճաշի գդալ աղ

150 գ յուղ

500 գ մածուն 



Պատրաստման եղանակը

Կաթսայով 2 լ ջուրը դնել գազօջախին: Երբ ջուրը սկսում է եռալ, վերցնել կրակից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի։ Գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ փայտե գդալով խառնել մինչեւ այն թանձր զանգված դառնա: Ստացված զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակաբար խառնել մինչեւ եռալը: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախից:

Մատուցելիս կամ ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա կարելի է մածուն ավելացնել եւ ճաշակել:

Ճիշտ պատրաստված փոխինձը պետք է քաղցրահամ ու աղի լինի: 



© NEWS.am STYLE