12:32 8 դեկտեմբերի, 2018Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանն իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա ամեն օր նոր մեկնաբանություններ ու լուսանկարներ է հրապարակում, որոնց միջոցով միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է իր աշխատանքային առօրյան, հանգիտը, ինչպես նաեւ նոր ֆոտոշարքերից դրվագներ, հմայի ու ոճային լուքեր։
.jpg)
Աննան իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում դերասանուհի-մոդելը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Աննան իր տեղադրած լուսանկարում շիկահեր է, կրում է սեւ, ամառային, խորը բացվածքով վերնաշապիկ, գլխարկ։ Լուսանկարին կից մեկնաբանության չենք հանդիպում, սակայն դերասանուհու հետեւորդները գնահատել են նրա հմայքը եւ դրական մեկնաբանություններով ողողել լուսանկարի մեկնաբանությունների հատվածը։
.jpg)
Նշենք, որ ավելի վաղ Աննան իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում դերասանուհի-մոդելը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Աննա իր տեղադրած լուսանկարներում կրում էր երկար, սպիտակ զգեստ, որը հնարավորություն էր տվել ցուցադրել սլացիկ ոտքերը։

Աննայի կերպարը լրացնում էին սեւ-սպիտակ բարձրակրունկները։ Հմայիչ գեղեցկուհին լուսանկարներին կից մեկնաբանություն չէր թողել։