Երգչուհի Ռիփին ցույց է տվել իր նոր սիրուն

13:37   8 դեկտեմբերի, 2018

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացրել է իր սիրուն։ Հմայիչ սելֆիին կից, որում երեւում է նաեւ իր հեռախոսի նոր պատյանը երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Իմ նոր սերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի եւ դերասանուհի Ռիփին ֆոտոշարք էր իրականացրել, որում Ռիփին ներկայացել էր համարձակ եւ սեքսուալ կերպարով: Իր Instagram-ում հրապարակած լուսանկարներում երգչուհի-դերասանուհին ներկայացել էր եթերային, փքված, վարդագույն զգեստով, որը ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։

Լուսանկարին կից Ռիփին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երկնքով, ամպերով ու սիրով պարուրված»։



© NEWS.am STYLE