«Յուրաքանչյուրն ունի այնպիսի կին, ինչպիսին իրեն հարկավոր է»․ Մարտ Բաբայանի եւ կնոջ սիրառատ լուսանկարը

16:35   8 դեկտեմբերի, 2018

Երգիչ Մարտ Բաբայանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր համերգներից եւ իր ելույթներից կարճ հոլովակներ եւ լուսանկարներ է հրապարակում։ Սակայն, երգիչը չի մոռանում նաեւ անձնական լուսանկարների մասին։

Մարտնը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կնոջ՝ Էլենի հետ է։ Սիրառատ լուսանկարում Էլենը նստած է երգչի գոգին եւ մեղմ համբուրում է նրան։ Իսկ ջերմ լուսանկարին կից երգիչը կատարել է ռուսալեղու հետեւյալ մեկնաբանությունը․ «Յուրաքանչյուրն ունի այնպիսի կին, ինչպիսին իրեն հարկավոր է»։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, Մոսկայում լույս աշխարհ է եկել երգիչ Մարտ Բաբայանի առաջնեկը: Կինը` Էլենը, երգչին դուստր է պարգեւել: Երջանիկ ծնողներն իրենց առաջնեկին Մարիելլա են անվանել` ի պատիվ Մարտի մայրիկի ու քույրիկի:



© NEWS.am STYLE