Լոպիրյովայի մեծ կուրծքը հղիության նշա՞ն է

17:42   8 դեկտեմբերի, 2018

Վիկտորիա Լապիրյովայի հղիության մասին խոսում են արդեն շաբաթներ, սակայն մոդելը ոչ մի կերպ չի մեկնաբանում այս ինֆորմացիան։ Գեղեցկուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում բավականին խորը դեկոլտեով ցուցադրել է մեծ կուրծքը, որը նրա երկրպագուները կապում են հետաքրքիր իրավիճակի հետ։

Նման խոսակցությունների աղբյուր է հանդիսացել Վիկտորիայի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում մարմինն ընգրկող զգեստների եւ բիկինիների սիրահար գեղեցկուհին սկսել է կերպարանքներ ընդունել լայն հանդերձանքներով։

Շիկահեր մոդելը շարունակում է համառորեն լռել եւ միկրոբլոգի իր էջում հրապարակել թարմ լուսանկարներ։

Ի դեպ, հղիության առիթով շատ բամբասանքներ կան։ Համաձայն դրանցից մեկի Վիկտորիայի նման իրավիճակի «մեղավորը» Վիտալի Մուտկոն է։ Հատկանշական է, որ չինովնիկը երկար տարիներ ամուսնացած է եւ երջանիկ ապրում է՝ դաստիարակելով երկու մեծ դուստրերին։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE