Արքայազն Հարրին թույլ չի տա, որպեսզի եղբայրը քանդի իր եւ Մեգան Մարքլի հարաբերությունները

18:04   8 դեկտեմբերի, 2018

Արքայազն Հարրին մեծ եղբորը՝ արքայազն Ուիլյամին մեղադրել է իր եւ կնոջ հարաբերությունների քանդելու մեջ, հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Հարրին իր մեղքի բաժինն է զգում, որ ժամանակից չի կարողացել պաշտպանել մորը՝ արքայադուստր Դիանային եւ այժմ ջանում է պաշտպանել կնոջը։ Նա չի կարողանում տանել Մեգանի հանդպես որեւէ քննադատություն։ Նա այնքան զգացմունքային է, որ հաճախ քննադատություն եւ նեգատիվ տեսնում է այնտեղ, որտեղ դրանց չկան», - նշել է աղբյուրը՝ չբացահայտելով այլ մանրամասներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Ուիլիամի հետ տարաձայնությունների պատճառով կտեղափոխվեն նոր բնակարան: Մեգանն ու Հարրին բնակություն կհաստատեն Ֆրոգմոր հաուսում, որտեղ կայացել է նրանց հարսանեկան արարողության հանդիսավոր ընդունելությունը։ Ենթադրվում էր, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կտեղափոխվեն պալատի ավելի մեծ սենյակ՝ երեխայի համար մանկական սենյակը պատրաստելու համար․ երեխան լույս աշխարհ է գալու գարնանը։

 



© NEWS.am STYLE