Նարե Գեւորգյանի ձմեռային ոճային լուքը

18:37   8 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ երգչուհի Նարե Գևորգյանն իր Instagram-ի էջը բավականին ակտիվ է վարում։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր տեսահոլովակները, համերգային շրջագայությունները, ֆոտոշարքերից լուսանկարներ եւ ժամանցը։

Այսօր Նարեն նոր լուսանկարներ է հրապաարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ձմեռային ոճային կերպարում։

Իր տեղադրած լուսանկարներում Նարեն կրում է սեւ, կաշվե տաբատ, կարմիր ձմեռային, տաք վերնազգեստ, սեւ գլխարկ, կարմիր վերարկու, իսկ նրա կերպարն ամբողջացնում են սեւ, սպորտային կոշիկները։ Լուսանկարն արված է օդանավակայանի տոնածառի ֆոնին։ Երգչուհու կատարած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նա մեկնում է։ Նարեն գրել է․ «Դեպի Մոսկվա»։



© NEWS.am STYLE