Նազենի Հովհաննիսյանը՝ շքեղ երեկոյան զգեստով

19:37   8 դեկտեմբերի, 2018

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա գտնվում է ներկայացել է հայ դիզայներներից մեկի հեղինակած զգեստով։ Հմայիչ հայուհին լուսանկարին կից խոսել է հայ դիզայներների շքեղ մտածողության, առողջ մրցակցության մասին եւ իր հետեւորդներից հետաքրքրվել է, թե ո՞ր հայ դիզայներին են նախընտրում կամ ո՞վ է իրենց հետաքրքիր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին գրել էր. «Կինը վարդի պես է... Կնոջ «վիճակն» էլ իր կողքի տղամարդու «արտացոլանքն» է. թե երջանիկ է, կշողա ու լույս կճառագի, թե անբավ ու թերի է, կթոշնի ու կագրեսիվանա։ Ագրեսիվ ու ջղային կինը վախենալու բան է։ Սիրեք կնոջը, որ աշխարհը բարի դառնա...»։



© NEWS.am STYLE