Լիա Զախարյանի street style-ը

20:08   8 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:

Լիա Զախարյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է ձմեռային, գեղեցիկ street style-ը։ Լուսանկարում Լիան կրում է ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ, ձմեռային, փքված բաճկոն։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհի Լիա Զախարյանը, որին կարելի է միշտ ասոցացնել պայծառ արեւի հետ, այս սեզոնին որոշել է փոխել իր տրամադրության գույնն ու իրականացնել աշնանային ֆոտոշարք՝ անձրեւային զբոսանքի ներքո: Լիան իր նոր լուսանկարները տրամադրել էր NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատասխանել մեր աշնանային բլից հարցմանը:)

-Երեւի միակ հետաքրքիր բանն այն էր, երբ կարմիր լույսի ժամանակ  դեղին գծերի վրա նկարահանումներ էինք անում, ավտոմեքենաները կանգնած էին, վարորդները առանց որեւէ ռեպլիկի հետեւում էին այդ ընթացքին, նույնիսկ, երաժշտություն էին միացնում մեզ համար:) Հինգ անգամ կարմիր լույսի ժամանակ կանգնել, լուսանկարվել ենք, բնականաբար տարբեր ավտոմեքենաներ էին անցնում ու հետաքրքիր էր այն, որ բոլորն էլ մեզ հաճելի երաժշտությամբ էին ապահովում, - ասել է Լիան։



© NEWS.am STYLE