Մոնիկա Բելուչին՝ Մարաքեշում անցկացվող միջազգային կինոփառատոնին

20:33   8 դեկտեմբերի, 2018

54-ամյա իտալացի դերասանուհին ընտրել էր կանացի եւ էլեգանտ ոճ։

Կարմիր գորգուղու վրա Բելուչին հայտնվել է էլեգանտ եւ սեքսուալ, երկար, սեւ Maison Alaia ապրանքանիշի զգեստով եւ նույն գույնի կարճ վերնազգեստով։ Աստղն իր կերպարն ամբողջացրել էր Cartier ապրանքանիշի զարդերով։

Բելուչին ժամանակակից աշխարհի ամենագեղեցիկ կանացից մեկն է, այդուհանդերձ 54-ամյա դերասանուհին ատում է սպորտով զբաղվելը, սիրում է համեղ ուտել, իսկ տարիքի հետ արտաքինի փոփոխությունների դեմ նա չի պայքարում՝ ընդունելով իրեն այնպիսին, ինչպիսին կա։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE