«Միսս աշխարհ 2018»-ը մեքսիկացի գեղեցկուհին է

21:11   8 դեկտեմբերի, 2018

Չինաստանի Հայնան կղզում ընտրել են «Միսս աշխարհ 2018» մրցույթի հաղթողին, որն էլ դարձավ Մեքսիկայի ներկայացուցիչ՝ Վանեսա Պոնս դե Լեոնը։

Մրցույցթի Twitter-ի պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց․ «Մենք նոր «Միսս աշխարհ» ունենք։ Աշխարհի 68-րդ «Միսս աշխարհը» Վանեսա Պոնս դե Լեոնն է Մեքսիկայից։ Շնորհավորում ենք»։

Գեղեցկուհուն թագը հանձնել է Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չխիլարը, որը այս մրցույցթի նախորդ տարվա հաղթողն է։

Երկրորդ տեղում Թայլանդի ներկայացուցիչ՝ Նիկոլին Պիչապա Լիմսնուկանն է։

​Մրցույթին մասնակցել են 18-26 տարեկան աղջիկներ՝ աշխարհի 118 երկրից և տարածաշրջաններից։ Նրանց թվում՝ բժիշկներ, ուսուցչուհիներ, լրագրողներ եւ դասախոսներ։



© NEWS.am STYLE