«Սադախլոյի գիշերներում»․ Մկոյի հերթական զվարճալի լուսանկարը

22:02   8 դեկտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր, զվարճալի լուսանկար է տեղադրել, որում քնած է բազմոցի վրա, որտեղ անկանոն կերպով թափթփված են տարբեր հագուստներ։ Հումերիստն իր լուսանկարը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Սադախլոյի գիշերներում» 2018, կտավ, հեղ․՝ Խորեն Լեւոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստը մի լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր «Կարգին հաղորդման» ամենահայտնի կերպարներից մեկով:

Լուսանկարին կից ինչպես միշտ հանդիպում էինք դերասան-հումորիստի զվարճալի ու տեղին մեկնաբանությանը. «Ապե ջան, բոլորին բռնում, բաց եք թողնում, բայց ինձի տենց էլ բաց չթողեցիք»:



© NEWS.am STYLE