Արմինկայի հմայիչ սելֆին

23:17   8 դեկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր սելֆի է հրապարակել, որում նա մեքենայի մեջ է եւ ողջունում է միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին։

Ի դեպ, ավելի վաղ Արմինկան իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր ամառային, ոճային, վագրային պրինտով զգեստով։ Հմայիչ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․

«Ընդամենը մի քանի օր է, ինչ ցրտել է Լոս Անջելեսում, իսկ ես արդեն կարոտում եմ ամառային ջերմ օրերը»։



© NEWS.am STYLE