Ջենիֆեր Էնիսթոնը չի ափսոսում սիրավեպերի համար եւ հնարավոր է մայրանա

16:14   9 դեկտեմբերի, 2018

«Ես ետ չեմ նայում», - սա մի արահայտություն է Ջենիֆեր Էնիսթոնի հարցազրույցից, որը դարձել է ամերիկյան Elle ամսագրի 2019թ․-ի առաջին համարի դեմքը։

Հրատարակչության հետ զրույցում հոլիվուդյան դերասանուհին խորհել էանձնական կյանքի մասին, չնայած վերջին տարում լրատվամիջոցներն ակտիվ քննարկում էին նրա եւ Ջասթին Թերուի բաժանությունը։ Խոսվում էր նաեւ այն մասին, որ իբր դերասանուհին միացել է Բրեդ Փիթի հետ, որը այժմ նույնպես միայնակ է։

Նա գնահատական է տվել սիրավեպին եւ խոստովանել է․ «Ես դատարկություն չեմ զգում։ Վստահ եմ, որ իմ ամուսնությունները հաջողակ էին։ Եվ երբ դրանք հասան իրենց վերջին, ընտրություն կատարեցի։ Մենք որոշեցինք լինել երջանիկ։ Երբեմն համատեղ կյանքը երջանիկ չի լինում։ Ամեն ինչ կարգին է։ Սա ձախողում չէ»։

Բացի դա հարցազրույցում Էնիսթոնը հայտարարել է, որ ապագայում հնարավոր է նա մայրանա։ «Եթե խոսենք երեխաների եւ նոր հարաբերությունների մասին, գիտությունն ու հրաշքը թույլ են տալիս, որպեսզի մենք ավելի ուշ անենք այն, ինչը սովորաբար ավելի վաղ է տեղի ունենում», - ասել է Էնիսթոնը։

Աղբյուրը եւ լուսանկարը - Elle, Celebrity Insider



© NEWS.am STYLE