Ջեյ Լոն պատրաստվում է Սուրբ Ծնունդին

12:18   9 դեկտեմբերի, 2018

Հոլիվուդյան աստղերը, ակտիվ պատրաստվում են Սուրբ Ծնունդին․ ինչպես հասարակ մահկանացուները նրանք նույնպես զարդարում են տոնածառներ, նվերներ են գնում, ամբողջ ընտանիքի համար ընտրում են թեմատիկ գիշերանոցներ։

Ջենիֆեր Լոպեսն իր բոյֆրենդ՝ Ալեքս Ռոդրիգեսի ու երեխաների հետ նույնպես ընկղմվել է տոնական եռուզեռի մեջ։ Երեկ երեկոյան երգչուհին եւ նրա ընտրյալն անցկացրել են տանը՝ միմյանց հետ կիսվելով վերջին նորություններով ու պլաններով, ինչպես նաեւ ողջ ընտանիքով զարդարել են տոնածառը։

 «Հրաշալի ժամանց երեխաների հետ։ Սիրում եմ Սուրբ Ծնունդը», - մակագրել է Ջեյ Լոն Instagram-ի լուսանկարը։ Ի դեպ, Լոպեսն ու Ռոդրիգեսը շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ։

Տանն ու բոլոր հնարավոր միջոցառումներին նրանք միասին են․ միասին գնումներ են կատարում, հաճախում են սպորտային խաղերի, կազմակերպում են տնային երեկույթներ, շոփինգ են անում եւ զբոսնում են։

Նշենք, որ Լոպեսն ու նրա ընտրյալն այլ ամուսնություններից երեխաներ ունեն, սակայն նրանք շատ համերաշխ են։



© NEWS.am STYLE