Ամանորի գիշերը կանցնի՞ առանց Պուգաչովայի եւ Բասկովի

14:39   9 դեկտեմբերի, 2018

Այս նորությունը ռուսական հեռուստաընկերություններով հեռարձակվող ամանորյա հաղորդումների սիրահարների համար է։ ОРТ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ մոտ ժամանակներս տոնական հաղորդումներին հնարավոր կլինի տեսնել հայտնի ռեփերներին։

Այդուհանդերձ, մեդիամենեջերը չի մանրամասնել։ Այս պահին ռեփերների երգացանկից ոչինչ հայտնի չէ, ոչ էլ այն մասին, թե ովքեր կերեւան ռուսական հեռուստաալիքով։

Նշենք, որ վերջին ժամանակներս հաճախ է հնչում այն կարծիքը, որ ամանորյա եթերներից հարկավոր է հեռացնել Ալլա Պուգաչովային, Ֆիլիպ Կիրկորովին, Նիկոլայ Բասկովին եւ այլոց․․․ Մի խոսքով, վատ չէր լինի, եթե հայկական հեռուստաալիքներում նույնպես վերանայեին ելույթ ունեցողների ցանկը, քանի որ ամեն տարի նույն դեմքերն ու նույն բեմադրություններն են ու թույլ հումորը․․․

Աղբյուրը՝ Дни



© NEWS.am STYLE