Սեռական փոքրամասնությունը շարունակում է քննադատել Քեւին Հարթին

15:42   9 դեկտեմբերի, 2018

Հոլիվուդի ամենաքննարկվող թեման՝ դերասան Քեւին Հարթի եւ ԼԳԲՏ ներկայացուցիչների չստացված հարաբերությունները։ Դերասանը, որը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շատ սարսափելի կինո 3», «Շատ սարսափելի կինո 4» եւ «Մտածիր, ինչպես տղամարդը» մերժել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունն այն բանի հետո, երբ նրան հին հրապարակումներին համար քննադատել էին համասեռամոլները։

Նա այս փաստը բացատրել է նրանով, որ չի ցանկանում մրցանակաբաշխույթյան ժամանակ լինել «շեղող փաստ», որտեղ ներկա են լինելու շատ «տաղանդավոր դերասաններ»։ Նա նույնիսկ ներողություն է խնդրել․ «Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ ներկայացուցիչներից անցյալում իմ ոչ կոռեկտ խոսքերի համար։ Եթե չեք հավատում, որ մարդը կարող է աճել, փոխվել, ապա ես ասելու ոչինչ չունեմ»։

Սակայն, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները սոցցանցերում  շարունակում են քննադատել Հարթին՝ նրան մեղադրելով անհանդուրժողականության մեջ։ ԼԳԲՏ GLAAD կազմակերպությունը խնդրանքով դիմել է դերասանին, կինոակադեիային եւ ABC հեռուստաընկերությանը, որը հեռարձակում է  «Օսկար» մրցանակաբաշխությունը, որպեսզի քննարկեն հումորիստի խոսքը։ Կինոակադեմիայում չեն պատասխանել լրագրողների հարցումներին։ Բանն այն է, որ Քեւին Հարթը 2011 թ․-ին թվիթերում մի գրառում էր կատարել․ «Եթե որդիս գա տուն ու փորձի խաղալ դստերս տիկտիկների տնակներով, ապա ես դա նրա գլխին կկոտրեմ եւ կասեմ․ «Դադարեցրու այս ամենը, գեյ»»։ Այժմ այդ գրառումը ջնջված է, սակայն հասանելի են այլ հաղորդագրություններ, որոնք կրկին վերաբերում են սեռական փոքրամասնություններին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Independent,

Hollywood Insider, Coming Soon



© NEWS.am STYLE