Ռուսական «Ձայնում» Շահեն Օգանեսյանին փրկեց Բաստան

10:27   9 դեկտեմբերի, 2018

ОРТ ռուսական ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի «Նոկաուտ» փուլում Բաստան փրկեց Շահեն Օգանեսյանին՝ Սանկտ Պետերբուրգից։

Շահենը կատարեց Վալերի Լեոնտեւի «Полет на дельтаплане» ստեղծագործությունը։ Նախագծում Շահենի մարզիչը Շնուրն էր, որը կոլեգաներին խնդրեց, որպեսզի փրկեն իր թիմի յուրաքանչյուր մասնակցի։

Բաստան չդիմացավ եւ ասաց․ «Դու երգեցիր տոնական, պրոֆեսիոնալ, էմոցիոնալ, ստիպեցիր ժշտալ եւ դա շատ իրական էր»։

Իր հերթին երգչուհի Անի Լորակը Շահենին անվանեց անհավանական հմայիչ։



© NEWS.am STYLE