Մուգ բալագույն շրթներկ, նուրբ ոսկեգույն ստվերաներկ․ Սոֆի Մխեյանի հմայիչ լուսանկարը

12:55   9 դեկտեմբերի, 2018

Կան մարդիկ, որոնք, նույնիսկ, մեկ տարի անց արտաքին ակնհայտ փոփոխություն են ունենում, եւ հակառակը՝ որոշ մարդկանց տարիները չեն կարողանում փոխել: Երգչուհի Սոֆի Մխեյանը, կարծես թե, երկրորդ շարքին է պատկանում:

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում այսօր նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Սոֆին մուգ բալագույն շրթներկով է, իսկ աչքերին թեթեւ ստվերաներկ։ Լուսանկարին կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Սիրուն կիրակի բոլորիս»։

Ավելի վաղ Սոֆին Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար էր հրապարակել, որն արվել էր 6 տարի առաջ՝ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի կողմից:

Երգչուհու ընկերները եւս նկատել էին, որ Սոֆին տարիների ընթացքում շատ չի փոխվել: Նրա կոլեգա Էմմա Ասատրյանը մեկնաբանությունների բաժնում հումորային գրառում էր արել. «Սոֆ, սառնարանո՞ւմ ես քնում գիշերները»,-կատակել էր նա:



© NEWS.am STYLE