Սկանդալային Ջուսը ներկայացել է խորը բացվածքով զգեստով

14:09   9 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք՝ հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին: Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։

Ջուսը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է համարձակ կերպարում։ Նա կրում է սեւ, խորը դեկոլտեով զգեստ, որը, բնականաբար, ընդգծել է նրա բարեմասնությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ի զարմանս օգտատեր-երկրպագուների, Ջուսը ներկայացել էր բավականին նուրբ ու եթերային կերպարով: Նա նախընտրել էր նուրբ, ծաղկավոր ու երկարափեշ զգեստ, որի լուսանկարը տեղադրել էր Instagram-ի իր էջի story բաժնում: 



© NEWS.am STYLE