Կրքոտ Լիլի Մորտոյի նոր հրապարակումը

15:06   9 դեկտեմբերի, 2018

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր, կրկին կրքոտ լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում է բաց երկնագույն զգեստ, որն ընգծե է նրա կուրծքը։ Լիլին վառ դիմահարդարմամբ է, իսկ լուսանկարին կից նա ռուսերեն լեզվով գրել է․«Աղջիկը նրան չէր ընտրել, պարզապես նա սկսեց այլեւս ոչ ոքի մասին չմտածել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Woman’s Club»-ում հանդես եկող մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում կրքոտ լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում էր բաց երկնագույն զգեստ՝ առանց ներքնազգեստի։ Վառ դիմահարդարմամբ ներկայացած գեղեցկուհու կերպարը լրացնում էին բարձրակրունկների։



© NEWS.am STYLE