Քիմ Քարդաշյանը վերադարձել է մարզասրահ եւ կրկին «աշխատում է» բարեմասնությունների վրա

17:07   9 դեկտեմբերի, 2018

Հազվադեպ է պատահում, երբ աստղը 38 տարեկան հասակում կարող է պարծենալ այսպիսի կազմվածքով, ինչպես Քիմ Քարդաշյանինն է, որն իր վրա աշխատում է անընդհատ։ Ինչպես Քիմի ավագ քույրը՝ Քորթնին, նա նույնպես կանոնավոր կերպով հաճախում է մարզասրահ։

Քիմն իր Instagram-ում տնային մարզումներից լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հայտնել է, որ վերադարձել է մարզումներին՝ մարզիչ Ամադա Լիի հետ։

Ռեալիթի շոուի աստղը կրում է սե, մարմինն ընգծող սպորտային տաբատ եւ ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ։  Ի դեպ, մարզումների դադարը ոչ մի կերպ չի անդրադարձել Քիմի կազմվածքի վրա․ որովայնի նույն իդեալական պրեսը, նույն նեղլիկ գոտկատեղը։ Հետաքրքրականն այն է, որ աստղը շեշտը դնում է հետույքը ձգող վարժությունների վրա։ Չնայած, էլ ու՞ր։



© NEWS.am STYLE